Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Մի շարք դեղամիջոցների շրջանառությունը կկանոնակարգվի

Մի շարք դեղամիջոցների շրջանառությունը կկանոնակարգվի

Նկատի ունենալով Հայաստանում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը՝ կառավարությունն այսօրվա նիստում մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։


Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ։

Ակնկալվում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը և հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքռրով, վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել խնդրո առարկայի վերաբերյալ, ուստի առաջացել է վտանգավոր այս երևույթը կանխելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։

Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել նախկինում ընդունած «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի» կետերից մեկը, որով ակնկալվում է բարելավել բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրային գործընթացը, ինչը հնարավորություն կտա առավել կառավարելի դարձնել թե պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը, թե բուժհիմնարկների ծախսերի պլանավորումը։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ